Ընկերության կառավարման բարձրագույն մարմինը նրա մասնակիցների ընդհանուր ժողովն է:
Ընկերության գործունեության ընդհանուր ղեկավարումն իրականացվում է Ընկերության Խորհրդի կողմից: Ընկերության Խորհուրդը բաղկացած է Խորհրդի նախագահից և Խորհրդի երկու անդամներից: (Ընկերության Խորհուրդ)
Ընկերության ընթացիկ գործունեությունը ղեկավարվում է Ընկերության Վարչության և գլխավոր տնօրենի կողմից: Ընկերության Վարչությունը բաղկացած է Վարչության նախագահից և Վարչության երկու անդամներից: Ընկերության գլխավոր տնօրենը ի պաշտոնե հանդիսանում է Ընկերության Վարչության նախագահ (Ընկերության Վարչություն):
