- Ընկերությունը պայմանագրային հիմունքներով երաշխիքներ է տրամադրում իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին` որպես նրանց կողմից բենեֆիցիարների հանդեպ ստանձնած (ստանձնվելիք) պարտավորությունների կատարման ապահովման միջոցներ:
- Ընկերությունը տրամադրում է տարատեսակ մրցույթների մասնակցության, կանխավճարների և պայմանագրային աշխատանքների կատարման, հետավարտական և այլ տեսակի երաշխիքներ:
- Որպես տրամադրվող երաշխիքի ապահովման միջոցներ Ընկերությունը կարող է գրավ ընդունել անշարժ և շարժական գույք, շրջանառության մեջ գտնվող ապրանքներ և ապահովման այլ միջոցներ:
- Տրամադրվող երաշխիքները պետք է ունենան առնվազն 110% գրավային ապահովություն` տրամադրված երաշխիքի դիմաց միանվագ կոմիսիոն վարձատրություն սահմանվելու դեպքում և առնվազն 125% ապահովություն` տրամադրված երաշխիքի դիմաց կոմիսիոն վարձատրությունը ամսական վճարման եղանակով սահմանելու դեպքում:
- Տրամադրված երաշխիքների դիմաց սահմանվում է կոմիսիոն վարձատրություն` տրամադրված երաշխիքի գումարի որոշակի տոկոսի չափով:
- Տրամադրվող երաշխիքի դիմաց կոմիսիոն վարձատրության չափն ու վճարման եղանակը, երաշխիքի գործողության ժամկետը, ապահովման միջոցներն ու այլ պայմանները սահմանվում են Ընկերության համապատասխան իրավասու մարմնի որոշմամբ:
