gototopgototop

ԲԼԵՍՍ - Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն ԲԼԵՍՍ - Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԵՐ

  • Սպառողական վարկերը   տրամադրվում   են   ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց:
  • Վարկերը   տրամադրվում   են միայն  ՀՀ դրամով, կանխիկ և անկանխիկ եղանակով:
  • Վարկերը   տրամադրվում  են անձնա¬կան, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված ապրանքների, գույքի ձեռք բերման, ծառայություններից օգտվելու համար և այլ սպառողական նպատակներով:
  • Վարկի  մարումը  իրականացվում  է հաճախորդի հետ համաձայնեցված գրաֆիկով,  որով կարող է սահմանվել վարկի մայր գումարի մարման դադարի շրջան (grace period): Վարկառուն իրավունք ունի վաղաժամկետ մարել վարկը կամ դրա մի մասը:
  • Վարկի օգտագործման համար տոկոսագումարները հաշվարկվում են վարկային պայմանագրով սահմանված վարկի անվանական տարեկան տոկոսադրույքով: Վարկի անվանական տարեկան տոկոսադրույքը կարող է փոփոխվել (վարկային պայմանագրով նախատեսված լինելու դեպքում) վարկի գործողության ընթացքում: Վարկի օգտագործման համար տոկոսագումարները հաշվարկվում են վարկի փաստացի մնացորդի վրա և վճարվում են ամսական կտրվածքով:
  • Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը վարկառուի վարկավորման ընդհանուր ծախսն է` արտահայտված տրամադրված վարկի ընդհանուր տոկոսով և ներառում է այն բոլոր տոկոսներն ու այլ վճարներն են, որոնք վարկառուն պարտավոր է վճարել վարկավորման համար:
  • Վարկերը տրամադրվում են գրավային ապահովության առկայությամբ: Գրավի  առարկա  կարող է հանդիսանալ Ընկերության համար ընդունելի գույք, այդ  թվում շենքեր-շինություններ, հողամասեր, ավտոմեքենաներ, և այլն:
  • Տրամադրվող վարկի գումարը չի կարող գերազանցել Ընկերության Խորհրդի կողմից սահմանված վարկի գումար/գրավի գրավադրման արժեք հարաբերակցությունը: Գրավի գրավադրման արժեքը որոշվում է կողմերի համաձայնությամբ` անկախ լիցենզավորված գնահատողի կողմից տրամադրված գույքի գնահատման հաշվետվության հիման վրա: Գրավի գնահատման և գրավադրման հետ կապված ծախսերը կատարվում են վարկառուի (գրավատուի) կողմից: Ընկերությունը կարող է պահանջել նաև ապահովագրել գրավի առարկա գույքը, որի հետ կապված ծախսերը իրականացվում են վարկառուի (գրավատուի) կողմից:
  • Վարկի տրամադրման (մերժման) որոշումը կայացվում է վարկավորման և գրավադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու   պահից  3 (երեք) աշխատանքային  օրվա  ընթացքում:
  • Վարկի տրամադրման մասին դրական որոշում կայացնելուց հետո կնքվում են վարկային,  գրավի և այլ անհրաժեշտ պայմանագրերը, որոնց ուժի մեջ մտնելուց հետո վարկը տրամադրվում է հաճախորդին:
  • Վարկի մարումները կարող են իրականացվել կանխիկ ձևով` Ընկերության դրամարկղում կամ անկանխիկ եղանակով` Ընկերության հաշվարկային հաշիվներին փոխանցելու միջոցով:
  • Վարկային պայմանագրով սահմանված պարտավորությունների (այդ թվում` սահմանված ժամկետներում վարկի գումարը և տոկոսագումարը չմարելու) չկատարելու դեպքում հաճախորդի նկատմամբ կիրառվում են տուժային սանկցիաներ, իսկ գրավի առարկան կարող է ՀՀ օրենսդրությամբ և կնքված պայմանագրերով սահմանված կարգով բռնագանձվել և իրացվել: Գրավի առարկայի իրացումից ստացված գումարը վարկառուի պարտքը չծածկելու դեպքում պարտքի մնացած գումարը կարող է մարվել վարկառուի այլ գույքի բռնագանձման և իրացման հաշվին:  
  • Վարկառուի կողմից իր վարկային պարտավորությունները  ժամանակին չկատարելու դեպքում այդ տեղեկատվությունը կգրանցվի ՀՀ ԿԲ Վարկային ռեգիստրում և ՙԱՔՌԱ՚ Վարկային բյուրոյում, որը բացասաբար կազդի վարկառուի վարկային պատմության վրա:
Վերջին Թարմացում Երկուշաբաթի, 16 Հունվար 2012 09:30