- Առևտրային վարկերը տրամադրվում են իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին:
- Վարկերը տրամադրման առավելագույն ժամկետը սահմանվում է Ընկերության Խորհրդի կողմից:
- Վարկի առավելագույն գումարի սահմանափակում չկա:
- Վարկերը կարող են տրամադրվել ՀՀ դրամով կամ արտարժույթով, կանխիկ կամ անկանխիկ եղանակով:
- Վարկերը տրամադրվում են հիմնական և շրջանառու միջոցներ ձեռք բերելու, այլ ծրագրեր իրագործելու նպատակով:
- Վարկի մարումը իրականացվում է հաճախորդի հետ համաձայնեցված գրաֆիկով: Վարկի մարման գրաֆիկով կարող է սահմանվել վարկի մայր գումարի մարման դադարի շրջան (grace period):
- Վարկի օգտագործման համար տոկոսագումարները հաշվարկվում են վարկային պայմանագրով սահմանված վարկի անվանական տարեկան տոկոսադրույքով: Վարկի անվանական տարեկան տոկոսադրույքը կարող է փոփոխվել (վարկային պայմանագրով նախատեսված լինելու դեպքում) վարկի գործողության ընթացքում: Վարկի օգտագործման համար տոկոսագումարները հաշվարկվում են վարկի փաստացի մնացորդի վրա և վճարվում են ամսական կտրվածքով:
- Վարկերը տրամադրվում են գրավային ապահովության առկայությամբ: Գրավի առարկա կարող է հանդիսանալ Ընկերության համար ընդունելի ցանկացած գույք, այդ թվում շենքեր-շինություններ, հողամասեր,շարժական գույք և այլն:
- Տրամադրվող վարկի գումարը չի կարող գերազանցել Ընկերության Խորհրդի կողմից սահմանված վարկի գումար/գրավի գրավադրման արժեք հարաբերակցությունը: Գրավի գրավադրման արժեքը որոշվում է կողմերի համաձայնությամբ` անկախ լիցենզավորված գնահատողի կողմից տրամադրված գույքի գնահատման հաշվետվության հիման վրա: Գրավի գնահատման և գրավադրման հետ կապված ծախսերը կատարվում են վարկառուի (գրավատուի) կողմից:
- Ընկերությունը կարող է պահանջել նաև ապահովագրել գրավի առարկա գույքը, որի հետ կապված ծախսերը իրականացվում են վարկառուի (գրավատուի) կողմից:
- Վարկի տրամադրման (մերժման) որոշումը կայացվում է վարկավորման և գրավադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու պահից 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում:
- Վարկի տրամադրման մասին դրական որոշում կայացնելուց հետո կնքվում են վարկային, գրավի պայմանագրերը, որոնց ուժի մեջ մտնելուց հետո վարկը տրամադրվում է հաճախորդին:
- Վարկի մարումները կարող են իրականացվել կանխիկ ձևով` Ընկերության դրամարկղում կամ անկանխիկ եղանակով` Ընկերության հաշվարկային հաշիվներին փոխանցելու միջոցով:
- Վարկային պայմանագրով սահմանված պարտավորությունների (այդ թվում` սահմանված ժամկետներում վարկի գումարը և տոկոսագումարը չմարելու) չկատարելու դեպքում հաճախորդի նկատմամբ կիրառվում են տուժային սանկցիաներ, իսկ գրավի առարկան կարող է ՀՀ օրենսդրությամբ և կնքված պայմանագրերով սահմանված կարգով բռնագանձվել և իրացվել: Գրավի առարկայի իրացումից ստացված գումարը վարկառուի պարտքը չծածկելու դեպքում պարտքի մնացած գումարը կարող է մարվել վարկառուի այլ գույքի բռնագանձման և իրացման հաշվին:
- Վարկառուի կողմից իր վարկային պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում այդ տեղեկատվությունը կգրանցվի ՀՀ ԿԲ Վարկային ռեգիստրում և ՙԱՔՌԱ՚ Վարկային բյուրոյում, որը բացասաբար կազդի վարկառուի վարկային պատմության վրա:
