«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է»
«ԲԼԵՍՍ» ՈՒՎԿ ՍՊԸ մրցութային
հանձնաժողովի որոշմամբ
«26»«դեկտեմբերի»2011թ-ի թիվ 1
արձանագրություն
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ԲԼԵՍՍ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հայտարարում է իր 2011թ-ի գործունեության և ֆինանսական հաշվետվությունների արտաքին հաշվեքննության (աուդիտի) իրականացման
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
Արտաքին հաշվեքննությունը պետք է իրականացվի Հաշվապահական Հաշվառման Միջազգային Ստանդարտներով, Հայաստանի Հանրապետության Աուդիտի Ստանդարտներով:
Մրցույթին կարող են մասնակցել այն Աուդիտորական կազմակերպությունները, որոնք ունեն գործող լիցենզիա և տվյալ բնագավառում աշխատանքային փորձ: Հաշվեքննություն իրականացնողը պետք է հաշվի առնի հետևյալ հանգամանքները և պահանջները.
գ պետք է ներկայացվի հաշվեքննություն 2011թ. ամբողջ տարվա գործունեության հաշվետվություն.
գ հաշվետվությունը պետք է ներկայացվի հայերեն և անգլերեն լեզուներով
գ բացի ստանդարտ և ընդունված հաշվեքննության արդյունքների ներկայացումից, Պատվիրատուն հաշվեքննություն իրականացնողից ակնկալում է առաջարկությունների ներկայացում` կապված «ԲԼԵՍՍ» ՈՒՎԿ ՍՊԸ գործունեության տարբեր ասպեկտների (օպերատիվ կառավարում, ֆինանսական կառավարում, ներքին վերահսկողություն, փոխատվական քաղաքականություն և այլն) հետ:
գ հաշվետվության (ներառյալ` Ղեկավարությանն ուղղված նամակը և առաջարկությունները) ներկայացման վերջնաժամկետն է` 2012թ. մարտի 15-ը:
գ ակնկալվում է, որ հաշվեքննություն իրականացնող կազմակերպությունը կընտրվի և նրա հետ պայմանագիր կկնքվի ոչ ուշ, քան 2012թ .փետրվարի 7 -ը:
Հաշվեքննություն իրականացնելու հետաքրքրվածության նամակները և հետաքրքրություն ցուցաբերող կազմակերպության մասին տեղեկությունները (կազմակերպության համառոտ պատմություն և աշխատանքային փորձ, ներգրավվող աշխատակազմի մասին համառոտ տեղեկատվություն և բյուջե) պետք է ներկայացվեն «ԲԼԵՍՍ» ՈՒՎԿ ՍՊԸ գրասենյակ մինչև 2012թ. փետրվարի 1-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել`
«ԲԼԵՍՍ» ՈՒՎԿ ՍՊԸ գրասենյակ
ք.Երևան, Տպագրիչների 9 թիվ 70
հեռ. 54 79 49, 52 69 43
Էլ-փոստ` Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար
Գլխավոր տնօրեն` Հայկ Ստեփանյան
Գլխավոր հաշվապահ` Լիլիթ Նաջարյան
