-
Սպառողական վարկերը տրամադրվում են ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց:
-
Վարկերը տրամադրվում են միայն ՀՀ դրամով, կանխիկ և անկանխիկ եղանակով:
-
Վարկերը տրամադրվում են հետևյալ նպատակների համար`
- բնակարաններ, այգետնակներ, հողակտորներ, այլ տարածքներ ձեռք բերելու, վերանորոգելու և բարեկարգելու համար, ավտոտրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համար,
- կենցաղային և համակարգչային տեխնիկա, կահույք և այլ իրեր ձեռք բերելու, կրթական, առողջական, հանգստի և այլ անձնական բնույթի ձախսեր կատարելու համար,
- սպառողական այլ նպատակներով:
- Վարկի առավելագույն գումարն է` 15.000.000 ՀՀ դրամ,
- Վարկերը տրամադրվում են մինչև 60 ամիս մարման առավելագույն ժամկետով,
- Վարկի մարումը իրականացվում է հաճախորդի հետ համաձայնեցված գրաֆիկով, որով կարող է սահմանվել վարկի մայր գումարի մարման դադարի շրջան (grace period): Վարկառուն իրավունք ունի վաղաժամկետ մարել վարկը կամ դրա մի մասը:
- Վարկի օգտագործման համար տոկոսագումարները հաշվարկվում են վարկային պայմանագրով սահմանված վարկի անվանական տարեկան տոկոսադրույքով: Վարկի անվանական տարեկան տոկոսադրույքը կարող է փոփոխվել (վարկային պայմանագրով նախատեսված լինելու դեպքում) վարկի գործողության ընթացքում: Վարկի օգտագործման համար տոկոսագումարները հաշվարկվում են վարկի փաստացի մնացորդի վրա և վճարվում են ամսական կտրվածքով:
Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը վարկառուի վարկավորման ընդհանուր ծախսն է` արտահայտված տրամադրված վարկի ընդհանուր տոկոսով և ներառում է այն բոլոր տոկոսներն ու այլ վճարներն են, որոնք վարկառուն պարտավոր է վճարել վարկավորման համար:
- Վարկերը տրամադրվում են գրավային ապահովության առկայությամբ: Գրավի առարկա կարող է հանդիսանալ Ընկերության համար ընդունելի ցանկացած գույք, այդ թվում շենքեր-շինություններ, հողամասեր, ավտոմեքենաներ, և այլն:
- Տրամադրվող վարկի գումարը չի կարող գերազանմցել գրավ առաջարկվող գույքի գրավադրման արժեքի 80%-ը: Գրավի գրավադրման արժեքը որոշվում է կողմերի համաձայնությամբ` անկախ լիցենզավորված գնահատողի կողմից տրամադրված գույքի գնահատման հաշվետվության հիման վրա: Գրավի գնահատման և գրավադրման հետ կապված ծախսերը կատարվում են վարկառուի (գրավատուի) կողմից:
- Ընկերությունը կարող է պահանջել նաև ապահովագրել գրավի առարկա գույքը, որի հետ կապված ծախսերը իրականացվում են վարկառուի (գրավատուի) կողմից:
- Վարկի տրամադրման (մերժման) որոշումը կայացվում է վարկավորման և գրավադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու պահից 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում:
- Վարկի տրամադրման մասին դրական որոշում կայացնելուց հետո կնքվում են վարկային, գրավի և այլ անհրաժեշտ պայմանագրերը , որոնց ուժի մեջ մտնելուց հետո վարկը տրամադրվում է հաճախորդին:
- Վարկի մարումները կարող են իրականացվել կանխիկ ձևով` Ընկերության դրամարկղում կամ անկանխիկ եղանակով` Ընկերության հաշվարկային հաշիվներին փոխանցելու միջոցով:
- Վարկային պայմանագրով սահմանված պարտավորությունների (այդ թվում` սահմանված ժամկետներում վարկի գումարը և տոկոսագումարը չմարելու) չկատարելու դեպքում հաճախորդի նկատմամբ կիրառվում են տուժային սանկցիաներ, իսկ գրավի առարկան կարող է ՀՀ օրենսդրությամբ և կնքված պայմանագրերով սահմանված կարգով բռնագանձվել և իրացվել: Գրավի առարկայի իրացումից ստացված գումարը վարկառուի պարտքը չծածկելու դեպքում պարտքի մնացած գումարը կարող է մարվել վարկառուի այլ գույքի բռնագանձման և իրացման հաշվին:
- Վարկառուի կողմից իր վարկային պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում այդ տեղեկատվությունը կգրանցվի ՀՀ ԿԲ Վարկային ռեգիստրում և ԱՔՌԱ Վարկային բյուրոյում, որը բացասաբար կազդի վարկառուի վարկային պատմության վրա:
Թարմացվել է 13.04.2010 : 10:45
|