• Առևտրային վարկերը տրամադրվում են իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին:
  • Նորաստեղծ  բիզնեսի վարկավորման  դեպքում հաճախորդի ներդրումը պետք է լինի ոչ պակաս, քան տրամադրվող վարկի գումարը:
  • Դրամական   միջոցները կարող են     տրամադրվել վարկերի և վարկային գծերի տեսքով:
  • Վարկերը տրամադրվում են մինչև 72 ամիս մարման առավելագույն ժամկետով:
  • Վարկի  առավելագույն  գումարի սահմանափակում  չկա:
  • Վարկերը կարող են տրամադրվել ՀՀ դրամով կամ արտարժույթով, կանխիկ կամ անկանխիկ եղանակով:
  • Վարկերը  տրամադրվում են հիմնական  և շրջանառու միջոցներ  ձեռք բերելու, այլ ծրագրեր իրագործելու նպատակով:
  • Վարկի  մարումը  իրականացվում  է հաճախորդի հետ համաձայնեցված գրաֆիկով,   որը   սահմանվում    է   հաշվի առնելով  տվյալ  բիզնեսի  առանձնահատկությունները,   սեզոնայնությունը    և    այլ  հանգամանքները: Վարկի մարման գրաֆիկով կարող է սահմանվել վարկի մայր գումարի մարման դադարի շրջան (grace period):
  • Վարկի օգտագործման համար տոկոսագումարները հաշվարկվում են վարկային պայմանագրով սահմանված վարկի անվանական տարեկան տոկոսադրույքով: Վարկի անվանական տարեկան տոկոսադրույքը կարող է փոփոխվել (վարկային պայմանագրով նախատեսված լինելու դեպքում) վարկի գործողության ընթացքում : Վարկի օգտագործման համար տոկոսագումարները հաշվարկվում են վարկի փաստացի մնացորդի վրա և վճարվում են ամսական կտրվածքով :
  • Վարկերը տրամադրվում են գրավային ապահովության առկայությամբ: Գրավի  առարկա  կարող է   հանդիսանալ կազմակերպության համար ընդունելի  ցանկացած  գույք, այդ  թվում շենքեր-շինություններ, հողամասեր, ավտոմեքենաներ, սարքավորումներ,  հաստոցներ, ապրանքներ:
  • Տրամադրվող վարկի գումարը չի կարող գերազանցել գրավ առաջարկվող գույքի գրավադրման արժեքի 80%-ը: Գրավի գրավադրման արժեքը որոշվում է կողմերի համաձայնությամբ` անկախ լիցենզավորված գնահատողի կողմից տրամադրված գույքի գնահատման հաշվետվության հիման վրա: Գրավի գնահատման և գրավադրման հետ կապված ծախսերը կատարվում են վարկառուի (գրավատուի) կողմից:
  • Ընկերությունը կարող է պահանջել նաև ապահովագրել գրավի առարկագույքը , որի հետ կապված ծախսերը իրականացվում ենվարկառուի (գրավատուի) կողմից:
  • Վարկի տրամադրման (մերժման) որոշումը կայացվում է վարկավորման և գրավադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու   պահից  5 (հինգ) աշխատանքային  օրվա  ընթացքում:
  • Վարկի տրամադրման մասին դրական որոշում կայացնելուց հետո կնքվում են վարկային ,  գրավի պայմանագրերը , որոնց ուժի մեջ մտնելուց հետո վարկը տրամադրվում է հաճախորդին:
  • Վարկի մարումները կարող են իրականացվել կանխիկ ձևով` Ընկերության դրամարկղում կամ անկանխիկ եղանակով` Ընկերության հաշվարկային հաշիվներին փոխանցելու միջոցով:
  • Վարկային պայմանագրով սահմանված պարտավորությունների (այդ թվում ` սահմանված ժամկետներում վարկի գումարը և տոկոսագումարը չմարելու ) չկատարելու դեպքում հաճախորդի նկատմամբ կիրառվում են տուժային սանկցիաներ , իսկ գրավի առարկան կարող է ՀՀ օրենսդրությամբ և կնքված պայմանագրերով սահմանված կարգով բռնագանձվել և իրացվել : Գրավի առարկայի իրացումից ստացված գումարը վարկառուի պարտքը չծածկելու դեպքում պարտքի մնացած գումարը կարող է մարվել վարկառուի այլ գույքի բռնագանձման և իրացման հաշվին:  
  • Վարկառուի կողմից իր վարկային պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում այդ տեղեկատվությունը կգրանցվի ՀՀ ԿԲ Վարկային ռեգիստրումև ԱՔՌԱ Վարկային բյուրոյում , որը բացասաբար կազդի վարկառուի վարկային պատմության վրա:

 

 

Թարմացվել է 13.04.2010 : 10:45