Հարգելի  այցելու`

Ձեզ ենք ներկայացնում ԲԼԵՍՍ ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ինտերնետային  կայքը, որտեղ Դուք կարող եք ծանոթանալ մեր ընկերության պատմությանը, մատուցվող ծառայություններին, ընկերության հաշվետվություններին և այլ ուշագրավ տեղեկություններին:
Կայքում զետեղված տեղեկատվության կապակցությամբ առաջացած հարցերն ու առաջարկությունները կարող եք ուղղել հետևյալ հասցեով` info@bless.am  կամ  զանգահարել  (010) 54 –79-49 հեռախոսահամարով:
Տեղեկացնում ենք նաև, որ կայքում ամբողջական տեղեկատվությունը ներկայացված է հայերեն լեզվով և այլ լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է  ղեկավարվել  հայերեն  տարբերակով:
Մեր կայքում այլ անձանց ինտերնետային կայքերին հղումների դեպքում Ընկերությունը պատասխանատվույթուն չի կրում այդ կայքերի բովանդակության ստույգության, արժանահավատության և գովազդների համար և Ընկերությունը պատասխանատվություն չի կրում այդ կայքերում ներկայացված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:  

Տեղեկատու հեռախոս`           (010) 54-79-49
Ֆաքս`                                   (010) 52-69-43

ԲԼԵՍՍ  ՈՒնիվերսալ  Վարկային  Կազմակերպություն  սահմանափակ  պատասխանատվությամբ  ընկերությունը (այսուհետ` Ընկերություն)  գրանցվել  և  լիցենզավորվել  է  Հայաստանի  Հանրապետության  Կենտրոնական  բանկի  Խորհրդի  17.04.2007թ-ի  թիվ  115  Ա  որոշմամբ  (լիցենզիա  թիվ  18 ,  գրանցման վկայական` թիվ 18):
Ընկերության  հիմնադիրները  ՀՀ  ռեզիդենտ  ֆիզիկական  անձինք  են:
Ընկերության  կանոնադրական  կապիտալը   կազմում  է  200.000.000  ՀՀ  դրամ:
Ընկերության  գլխամասային   գրասենյակի   հասցեն  է`  0010, Հայաստանի Հանրապետություն, քաղաք  Երևան,  Տպագրիչների  փողոց  9 շենք,  թիվ 70 (մուտքը` Հանրապետության փողոցից):
Ընկերության աշխատանքային օրերն են` երկուշաբթի-ուրբաթ, աշխատանքային ժամերը` 09:00-18:00, ընդմիջում` 13:00-14:00:
Ընկերության  կառավարման  բարձրագույն  մարմինը  նրա  մասնակիցների  ընդհանուր  ժողովն  է:  
Ընկերության  ընթացիկ գործունեությունը  ղեկավարվում  է  Ընկերության  Վարչության  և գլխավոր  տնօրենի  կողմից:
Ընկերության  Վարչությունը  բաղկացած  է  3 անդամից, հետևյալ  կազմով`

– վարչության  նախագահ   –  ԲԼԵՍՍ ՈՒՎԿ ՍՊԸ  գլխավոր  տնօրեն   
                                              Հ.  Ստեփանյան (կենսագրական տվյալներ)
– վարչության  անդամ        –  ԲԼԵՍՍ ՈՒՎԿ ՍՊԸ  գլխավոր  տնօրենի տեղակալ
                                              Ա. Հովհաննիսյան (կենսագրական տվյալներ)
– վարչության  անդամ        –  ԲԼԵՍՍ ՈՒՎԿ ՍՊԸ  գլխավոր  հաշվապահ
                                              Լ.  Նաջարյան (կենսագրական տվյալներ)

Ընկերության  գործունեության  հիմնական  ուղղությունները  առևտրային  (ձեռնարկատիրական)  և  սպառողական  վարկերի  տրամադրումն  է:
Ընկերության  վարկային  գործունեության  կարևորագույն  թիրախային   խումբ  են  հանդիսանում   տնտեսության   տարբեր   ճյուղերում  տնտեսավարող  փոքր  և  միջին  բիզնեսի  ներկայացուցիչները:
Ընկերության  կողմից   տրամադրվող  վարկատեսակներում  նախատեսված  են  նաև  սպառողական  վարկեր`  ֆիզիկական  անձանց  տարբեր  կենցաղային  խնդիրների  լուծման,  անձնական  օգտագործման  գույքի  և  այլ  պարագաների  ձեռքբերման  նպատակով:
Ընկերության  գործունեության  աշխարհագրությունը  ընդգրկում  է  Երևան  քաղաքը,  ՀՀ  մարզերը  և  Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետությունը:

     Ընկերության կանոնադրությունը  

     Ընկերության վարչակազմակերպական կառուցվածքը

 

 

Թարմացվել է 13.04.2010 : 10:45